Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ ստացավ Անգելա Մերկելը Դոնալդ Թրամփից

Ի՞նչ ստացավ Անգելա Մերկելը Դոնալդ Թրամփից
20.03.2017 | 23:48

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Վաշինգտոն և հանդիպումը Դոնալդ Թրամփին ամրապնդեց Մերկելի դիրքերը իբրև քաղաքական հակակշիռ ԱՄՆ նոր նախագահին՝ գրում են Հանս Մոնատը և Թոմաս Զայբերտը Tagesspiegel-ում: Հետայսու, ցանկանո՞ւմ է Մերկելը, թե՞ ոչ, նա Արևմուտքի վերջին հույսն է՝ ինչպես հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի հասարակության հետ կապերի գծով նախկին տեղակալ Ջեյմս Ռուբինը:

Իր անպատասխանատու պահվածքով և ազգային շահերի ընդգծված պաշտպանությամբ Թրամփը մասնակի հրաժարվում է աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դերից, այդ նիշան ստիպված է լրացնել Մերկելը: Առաջիկա ամիսներին նա ստիպված է լինելու բանավիճել ԱՄՆ նախագահի հետ ազատ առևտրի, սպառազինության ու միգրացիոն քաղաքականության հարցերում: Ռուբինի հոդվածը Politico-ում վերնագրված էր «Ազատ աշխարհի ղեկավարը հանդիպեց Թրամփի հետ»: Մերկելն առանձնապես չի սիրում բնորոշումները, բայց իրականում նա միակ արևմտյան քաղաքական գործիչն է, որ կարող է հակահարված տալ Թրամփին: Կանցլերի ԱՄՆ այցի հաջորդ օրը ԱՄՆ ԶԼՄ-ները գրեցին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ երկու քաղաքական գործիչների տարբեր պահվածքի մասին: Թրամփին խիստ քննադատեցին Օվալաձև կաբինետում Մերկելի ձեռքը սեղմելուց հրաժարվելու համար:

«Իսկ մարմնի լեզուն ինչպես Թրամփի, այնպես էլ Մերկելի, ցույց տվեց, որ Թրամփն իրեն թույլ է զգում Մերկելի ներկայությամբ»՝ հայտարարեց մեդիա փորձագետ Ջոել Զիլբերմանը Attn ինտերետ կայքին: Նրա խոսքով՝ Օվալաձև կաբինետից լուսանկարները հստակ ցույց տվեցին՝ «ով է իրականում աշխարհի ղեկավարը, և հաղթանակը Թրամփի նկատմամբ»: Համատեղ մամլո ասուլիսը, ինչպես նկատել էր MSNBC-ի հեռուստալրագրող Քրիս Մետյուսը, «ցույց տվեց՝ ով է իրականում այնտեղ գլխավորը: Թրամփը ատում է Մերկելին»:
Թրամփին բաժին հասավ ոչ միայն ԶԼՄ-ներից՝ շատ քաղաքագետներ ու փորձագետներ տագնապ են զգում կառավարության ազգայնական քաղաքականությունից: Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին կարծում է, որ «աշխարհում ԱՄՆ հեղինակության անկումը կհանգեցնի նրան, որ ապագայում երկիրն ավելի դժվարությամբ դաշնակիցներ կգտնի»: Նախկին դիվանագետ Նիկոլաս Բերնսը Մերկելի հետ մամլո ասուլիսում Թրամփի հայտարարությունը նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից գաղտնալսումների մասին, որակեց «նրա նախագահության ցածրագույն կետը»:


Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հասը նույնպես զգուշանում է «աշխարհում ԱՄՆ հեղինակության նվազումից այն պատճառով, որ կառավարությունը հովանավորչության քաղաքականություն է վարում և վիճում է դաշնակիցների հետ»: Նրա խոսքով՝ թեպետ հանդիպման ժամանակ Թրամփը հերքեց մեկուսացման մեջ մեղադրանքները, բայց ասաց, որ իր դիրքորոշումները ընդհանուր ոչինչ չունեն ԱՄՆ ավանդական քաղաքականության հետ: Բոլոր այս քաղաքական ազդանշանները Մերկելին՝ Եվրոպայի քաղաքականապես ու տնտեսապես ուժեղագույն երկրի ղեկավարին, դարձնում են Թրամփի գլխավոր հակառակորդ»:
Հանս ՄՈՆԱՏ, Թոմաս ԶԱՅԲԵՐՏ, Tagesspiegel


Հ.Գ. Կհարցնեք՝ իսկ Պուտի՞նը: Ո՞Ւմ հետ է լինելու Պուտինը՝ երկուսի էլ դե՞մ: Թե՞ հերթով: Թրամփ-Մերկել հանդիպումը ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների կողմնորոշիչը պիտի լիներ և եթե հանդիպումը չստացվեց ու չբավարարեց կողմերի միմյանցից ունեցած ակնկալիքները, ուրեմն այդ հարաբերությունները շարունակում են մնալ անորոշ: Թրամփը Մերկելին հայտարարել է, որ Գերմանիան պարտքեր է կուտակել ՆԱՏՕ-ին, հայտարարություն, որ Գերմանիայի հետ լավագույն հարաբերություններ ունենալու ցանկության վկայություն չէ: ՈՒ համարյա հայտնի չէ, թե Պուտինի հետ հաջողությամբ հարաբերվելու ինչ խորհուրդներ է Թրամփին տվել Մերկելը: Գուցե ոչ մի, կամ խորհուրդներ, որ Թրամփն դուր չեն եկել: Բոլոր դեպքերում՝ այս եռանկյունին դեռ բազմիցս հարաբերվելու ու հարաբերություններ պարզելու հնարավորություններ է ունենալու: Ի՞նչ գին դա կունենա միջազգային քաղաքականության համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ